Եվրոպական Ժառանգության օրերը Հայաստանում

🏛Այս տարի Եվրոպական ժառանգության օրերն անցկացվեցին «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով: Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանը ներկայացավ միջոցառումների շարքով , որի նպատակն էր բարձրացնելու հասարակության տեղեկացվածությունը Եվրոպական ժառանգության վերաբերյալ, ընդգծելու դրա բացառիկության և բազմազանության շարունակական պահպանության կարևորությունը:
📖«Գեղարքունիքի ավանդապատումներ, խոսք և զրույց» գրքի շնորհանդեսը կազմակերպվեց Հայրավանքի Սուրբ Ստեփանոս Վանական համալիրի հարևանությամբ։ Հայրավանքի ավանդազրույցին նվիրված գծանկարերը գունավորեցին և նրանց մասին պատմեցին գրադարանի ընթերցողները։
🎚 «Խաչքարերի խորհրդավոր անտառը» խորագրով ցերեկույթի մասնակիցները ներկայացրեցին խաչքարային արվեստի եզակի նմուշներից մեկը՝ Նորատուսի խաչքարերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով