Մեդիագրագիտության շաբաթ

Գեղարքունիքի մարզային գրադարանում Մեդիագրագիտությանշաբաթի շրջանակում տեղի ունեցավ ԴԻՄԱԿայումենք խորագրով հանդիպում մեդիամասնագետ Հակոբ Սարգսյանի հետ։ Մեդիամասնագետը լիարժեք տեղեկություն հաղորդեց տեղեկատվական տարբեր մարտահրավերների մասին։ Խոսվեց ինչպես օգտվել միջազգային լրահոսից,ինչպես տարածել միայն ճշտված, հաստատված տեղեկատվույթուն և չտարածել ,մոլորության մեջ չգցել ուրիշներին՝ անհայտ ծագում ունեցող կայքերի տարածած ինֆորմացիայով։ Գեղարքունիքի մարզային գրադարանում Մեդիագրագիտությանշաբաթի շրջանակում անցկացվեց նաև «Մեդիագրագիտությունը մեր օրերում » թեմայով դասընթաց ընթերցողների հետ։ Մեդիամասնագետ Հակոբ Սարգսյանը խոսեց փաստերի ստուգման, կիբերանվտանգության և անձնական տվյալների պաշտպանության, ինչպես նաև տեղեկությունների վերլուծման՝ վստահելին ու կասկածելին իրարից տարբերակելու մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով