ՄԵՐ ՄԱՍԻՆ

Գավառ քաղաքում (նախկինում՝ Նոր Բայազետում) հիմնվել է առաջին գրադարանը 1883թ.համաքաղաքացի հեղափոխական գործիչ Բատիկ Բատիկյանի հոր՝ Ստեփան Բատիկյանի նախաձեռնությամբ: Գրադարանը սկզբում ունեցել է մեկ ընթերցասրահ և ստացել է մեկ օրինակ «Կովկաս» և մեկ օրինակ «Մշակ» հայերեն հասարակական, քաղաքական, գրական թերթերը: Խորհրադային կարգերի հաստատումից հետո, սկսած 1924թ. ստեղծվեցին խրճիթ-ընթերցարաններ, ուր ստացվում էին հանրապետական թերթեր և ամսագրեր: Գրադարանի մասին մամուլում տպագրվել է 1939թ. փետրվարին Բայազետի «Կոլխոզնիկ» թերթի փետրվարի 15-ի համարում, ուր գրված է,որ շրջանային գրադարանն ունի հինգ հարյուր կտոր գրականություն, գրադարանի վարիչն Արաքսյա Ղափանցյանն է, գրադարանապետը՝ Մնացական Քեռյանը: Նրանց ջանքերով, օրեցօր աճում է հաճախորդների թիվը՝ մշտական օգտվողների թիվը հասնում է հինգ հարյուր ընթերցողի:Մանկական գրադարանն ունի 1200 մանկական գրքեր, գրադարանապետը՝ Տիրուշ Մանուչարայնը:Նրանից առաջ 1936թ. մանկական գրադարանում է աշխատել Արամայիս Ղազանչյանը:1944 թվականից գրադարանում աշխատել են Վարազդատ Զարդարյանը և Մագդա Շահինյանը: Վերջինս մանկամարդ աղջիկ էր, երբ ընդունվեց աշխատանքի և շուրջ 45 տարի՝ մինչև իր կյանքի վերջը, նվիրումով աշխատեց գրադարանում:
Գրադարանում իրենց աշխատանքային ներդրումն ունեն Ջուլիետա Գզրարյանը, Մելսիկ Քոլոզյանը, Արտեմ Գուրօղլյանը, Սեդա Մարուխյանը, Ելենա Բատիկայնը, Ռոզա Թորգոմյանը և ուրիշներ:1966 թվից գրադարանում է աշխատում Մարիետա Ամիրխանյանը, սկզբում ընթերցասրահի վարիչ, ապա գրադարանի վարիչ:1978 թվականին քաղաքում ստեղծվեց գրադարանների կենտրոնացված համակարգ՝իր կազմի մեջ ընդգրկելով 25 գրադարան՝ 7մասսայական,2 մանկական,15 գյուղական և կենտրոնական գրադարան:Կենտրոնական գրադարանը ուներ 6 մասնագիտական բաժիններ:ՀՀ մշակույթի նախարարությունը Մարիետա Ամիրխանյանին նշանակեց համակարգի տնօրեն:Լավագույն աշխատանքի համար 1983թ.ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից նրան շնորհվեց վաստակավոր գրադարանավարուհու կոչու:
Գրադարանների կենտրոնացված համակարգի ստեղծումով փոխվեց գրադարանների աշխատանքի բովանդակությունը, այն դարձավ միասնական և ունեցավ խոշոր առաջընթաց:Սակայն ՀՀ կառավարության 1996թ. սեպտեմբերին 3-ի որոշմամբ 1997թ. հունվարին տրոհվեց գրադարանների կենտրոնացված համակարգը: Գյուղական գրադարանները հանձնվեցին գյուղական համայնքներին, քաղաքայինը՝ քաղաքապետարանին:Կենտրոնական գրադարանը դարձավմարզի հանրապետականգրադարան, որպես մայր գրադարան, այսօր էլ գործում է լիաթոք կյանքով՝ իր շուրջը համախմբելով ընթերցողների լայն շրջանակ:
1999թ. ապրիլի 14-ին ՀՀ մշակույթի, երիտասարդական հարցերի և սպորտի նախարարության առաջարկությամբ, մարզպետարանի աջակցությամբ մարզի հանրապետական գրադարանը անվանակոչվեց հայ անվանի գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Վարդգես Պետրոսյանի անունով, որն աշխատանքային առաջին մկրտությունը ստացել է Նոր Բայազետում: