ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀՅՈՒՐԵՐԸ

📚Մարզային գրադարան էին այցելել բժշկական գիտությունների թեկնածու՝ հոմեոպաթ-գինեկոլոգ Լիլիթ Խաչիկի Հակոբյանը ,բժիշկ- ֆիզիոթերապևտ Աննա Արտակի Ոսկանյանը և Արփի Սինանյանը։ Հյուրերը դատարկաձեռն չէին այցելել գրադարան։
📘Աննա Արտակի Ոսկանյանը գրադարանին նվիրաբերեց իր հայրիկի՝ սիրված մշակութային գործիչ , գրող, թարգմանիչ Արտակ Ոսկանյանի «Մեծերը Աստծո մասին» գիրքը, որի մեջ ներառված են նաև հայոց մեծերից և օգտագործված գրականության ցանկում նշված հայալեզու մի շարք աղբյուրներից բերված ասույթներ։
👫👭Նրանց այցելությունը հաճելի անակնկալ էր ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի Սամվել Քոչարյանցի անվան N 1 հիմնական դպրոցի առաջին դասարանցիների համար, ովքեր ճանաչողական այց իրականացնելու նպատակով դասվար Մ․ Զախարյանի և ծնողների ուղեկցությամբ նույնպես այցելել էին մարզային գրադարան ։
👩‍🏫Դասվար Մարինե Զախարյանը աշակերտների համար կազմակերպեց ինտերակտիվ ընթերցանություն ՝Արտակ Ոսկանյանի «Սև գույնը» ստեղծագործությունը, ինչը հաճելի անակնկալ էր գրադարանի հյուրերի համար։
Աննա Արտակի Ոսկանյանը ցանկություն հայտնեց երեխաների համար ընթերցել հայրիկի «Հետպատերազմյան փողոցի հեքիաթը» գրքից ստեղծագործություններ։ 📖Երեխաները հաճույքով ունկնդրեցին բանաստեղծությունները , ինչպես նաև գեղեցիկ և հաճելի պահեր ապրեցին գրադարանում։
🧏‍♀️🧏Երեխաները մեծ ոգևորությամբ դարձան գրադարանի ընթերցողներ՝ իրենց հետ տանելով մանկական գրքեր։
🌼Շնորհակալություն հյուրերին և դասվար Մ․ Զախարյանին՝ այցելության , գրքի և գրադարանի դերը կարևորելու համար։🥰

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով