👩‍💼📖ԴԱՍԸՆԹԱՑ ԱՆԻ ԿՈՒՌՈՅԱՆԻ ՀԵՏ 📚

👩‍💼 Հոգեբան Անի Կուռոյանը աշխատում է ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում՝ որպես փորձագետ։ Անին գրադարանի լավագույն ընթերցողն է։
📚Գրադարանի աշխատակիցների համար Անիի նախաձեռնությամբ իրականացվեց չորս հոգեբանական դասընթաց, որի ընթացքում քննարկվեցին․․․
1-ին հանդիպում՝ «ԵՍ» համակարգի կառուցվածքը, անձի գործունեության արդյունավետության նախադրյալները, ինչպես նաև, դժվարին իրավիճակների հաղթահարման հիմնական կետերը։
2-րդ հանդիպում՝ Զրույց ծավալվեց «Մոտիվացրու ինքդ քեզ» թեմայով ։ Խոսվեց բնավորության ուժեղ գծերի և նպատակին հասնելու ուղիների մասին։
3-րդ հանդիպում՝ քննարկվեց Միհայ Չիկսզենտմիհալի խոսքային ապրումների հոգեբանության մենագիտությունը՝ որպես անձի գործունեության արդյունավետության բնորոշիչ և կյանքի որակը բարձր պահելու կարևոր գործիք։
4-րդ հանդիպում՝ ծանոթություն «Մանդալա» մեթոդին։ Մանդալան հոգեթերապևտիկ մեթոդ է, որտեղ գույների միջոցով անձը բացահայտում է սեփական ներաշխարհը, գործունեության արդյունավետությանը նպաստող ռեսուրսները։
👥Այս մեթոդի օգնությամբ անձը նվազեցնում է ներսի լարվածությունը և վերգտնում հանգստություն։

🫂 Հանդիպումները օգնեցին յուրաքանչյուր մասնակցին վերլուծել և հասկանալ իր ուժեղ և թույլ կողմերը , ինչպես նաև ճիշտ կառուցել փոխհարաբերություները կյանքի որակը բարձր պահելու համար։
👩‍💻Հանդիպումների ընթացքում ծավալվեցին արդյունավետ, ակտիվ և հետաքրքիր քննարկումներ մասնակիցների և հոգեբանի միջև․․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով