Հանդիպում Ռուբեն Սիմոնյանի հետ

Փետրվարի 19-ին Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանում հյուրընկալվել էր գրող , հրապարակախոս, լրագրող, հնասեր-պատմաբան Ռուբեն Աբգարի Սիմոնյանը:Տասնյակ ավելի գրքերի հեղինակ է Ռուբեն Սիմոնյանը:Ամեն գիրք որոնում է, ձուլված ու խառնված բնությանն ու բնականին, գրված հողի ու հոգու ամուր դաշինքով:Միջոցառման շրջանակներում մասնակիցները ներկայացրեցին գրողի ստեղծագործական ուղին և անրադարձան գրողի առանձին ստեղծագործություններին:Ինչպես նաև միջոցառմանը ներկա էին նրա իրական հերոսների հարազատները, որոնք ապրում են մեր քաղաքում: Շեշտելով օրվա կարևորությունը՝ միջոցառումը եզրափակվեց միմյանց գիրք նվիրելով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով