ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆ

Համբարձման տոնը նշվում է Զատիկից ուղիղ քառասուն օր հետո, հինգշաբթի։ Թե՛ տոնի անունը, թե՛ նշելու օրը եկեղեցական օրացույցով բացատրվում է Ավետարանի այն պատմությամբ, ըստ որի Հարություն առնելուց հետո Քրիստոսը քառասուն օր շրջում է երկրի վրա և ապա համբառնում։ Այս տոնը մինչև օրս էլ մեծ ժողովրդականություն վայելող տոներից է: Հարուստ ու հետաքրքիր է տոնին ուղեկցող ծիսաշարը: Հայ գրողների երկերում հանդիպում են գարնանային այս տոնի,նրան առնչվող խաղերի ու զվարճության նկարագրությունները:
Համաբարձման տոնին սպասում են անհամբերությամբ, քանի որ այդ օրը աղջիկները ջանգյուլում էին ասելու,վիճակ էին հանելու՝ պսրզելու իրենց բախտը:
Համբարձման տոնին ծաղիկ գովելու արարողություն, որի ժամանակ աղջիկները դաշտային ծաղիկների փունջը ձեռքերին խաղացնում են «ջանգյուլումի» երգեր ասում…
Համբարձում եկավ, ծաղկունքը ալվան,
Զուգել են հանդեր նախշուն գորգերով.
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան,
Վիճակ հանելու, աշխույժ երգերով:
Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Լավ օրեր, յայլա,
Յայլա ջան, յայլա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։