«Նորարար գրադարաններ 2021»
Հունիսի 16-18-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Նորարար գրադարաններ 2021» հերթական աշխատաժողովը, որի նպատկն էր գրադարաններում աշխատանքի նորարար մեթոդների , տեխնոլոգիաների և ծրագրերի ներդրումն ու կիրառումը: Այս աշխատաժողովին մասնակցում էր նաև Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանը:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեց գրադարաններում նորարար տեխնոլոգիանների կիրառումը, եռաչափ տպագրությունն ու մոդելավորումը, թվայնացումն և էլեկտրոնային ընթերցող սարքերի նշանակությունը գրադարաններում, հեղինակային իրավունքի պահպանման անհրաժեշտությունը և բազմաթիվ այլ կարևոր և արդիական թեմաներ: Այսօր գրադարանների համար շատ կարևոր է թվային նոր տեխնոլոգիաների և ծրագրերի ներդրումը, լուսաբանման նոր մեթոդների կիրառումը։ Ներսես Հայրապետյանի շնորհիվ գրադարանը ստացավ Kindle էլեկտրոնային ընթերցիչները , որոնք շատ թեթև են, անվնաս և հիմնականում ունեն սև ու սպիտակ՝ սովորական թղթին նմանվող էկրաններ։