Նվիրատվություն Գեղարքունիքի մարզային գրադարանին
📖World Book Encyclopedia- ն ամերիկյան հանրագիտարան է : Հանրագիտարանը ընդգրկում է գիտելիքների հիմնական ոլորտները՝ գիտական, տեխնիկական և բժշկական: World Book- ը առաջին անգամ հրատարակվել է 1917 թվականին: 1925 թվականից սկսած ամեն տարի լույս է տեսնում հանրագիտարանի նոր հրատարակություն : World Book Encyclopedia պարունակում է ավելի քան 14,000 էջ, որոնք բաժանված են 22 հատորների մեջ և պարունակում է նաև ավելի քան 25,000 լուսանկար:
World Book Dictionary- ն անգլերեն լեզվի երկու հատորից բաղկացած բառարան է, որը հրատարակված է որպես World Book Encyclopedia- ի հավելում: Սկզբնապես այն հրատարակվել է 1963 թվականին ՝ Կլարենս Բարնհարտի խմբագրությամբ։ Որոշ հրատարակություններում այն կոչվում էր «Աշխարհի գրքի բառարան» հանրագիտարան: