Ամանորյա անակնկնալ մանուկներին մարզային գրադարանում

Գեղարքունիքի մարզային գրադարանի նախաձեռնությամբ և «Թամարա» ՍՊԸ-ի , «Գավառտրանս» ընկերության հովանավորությամբ գրադարանում կազմակերպվեց հետաքրքիր ամանորյա անակնկալ մանուկների համար: Գրադարանը հյուրընկալել էր Bebook շարժական ինտերակտիվ թատրոնին, որը հանդես եկավ «ՆԱՄԱԿ ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻՆ» տոնական ներկայացմամբ: Ներկայացումից առաջ երեխաները մասնագետ-դերասանների օգնությամբ պատրաստեցին հեքիաթի հերոսներին: Երեխաներին էլ ավելի ուրախացրեց Ձմեռ Պապը , ում կողմից նրանք ստացան իրենց առաջին հեքիաթի գիրքը և խոստացան Ձմեռ Պապին՝ տառաճանաչ դառնալուն պես, լինել գրադարանի բարեկամը: Նրանք տպավորված և ոգևորված հեռացան գրադարանից՝ իրենց հետ տանելով նաև իրենց պատրաստած հերոսներին:
Շնորհակալություն մեր սիրելի հովանավորներին՝ երեխաների օրը տոն դարձնելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։