Գիրքը՝ հավերժության խորհուրդ․ Թումանյան-Չարենց

Ազնվագույն ու սրտաբաց բանաստեղծը՝ Հովհ․ Թումանյանը , տիեզերական անհաս տարածություններից անգամ մեզ դեռ սովորեցնում , խրատում, ոգևորում, հայացնում, մարդկայնացնում ու համախմբում է։ Նրա ոգեղեն կանչով փետրվարի 19-ին մարդաշատ էր Վ․Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանը։ Գավառի Ավ․ Իսահկյանի անվան N4 և Հովհ․ Թումանյանի անվան N3 հիմնական դպրոցի աշակերտները այդ օրը հավերժացրին Թումանյանի ոգեղեն աշխարհին միաձուլելով Չարենցի՝ բանաստեղծության ասպետի, շառաչուն խոսքը, խոսք, որը եկել էր դարերից և պիտի քայլի «Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող ապագան»։
Միջոցառման վերջում, հետևելով օրվա խորհրդին, ինչպես գրադարանի, այնպես էլ դպրոցների կողմից դպրոցի գրադարաններին գրքեր նվիրվեցին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով