Մանկական գրքի շաբաթ

📚📚 «Մանկապատանեկան գրքի եւ երաժշտության շաբաթ» խորագիրը կրող ավանդական դարձած միջոցառումները, որոնք 2001 թվականից մարտի վերջին շաբաթվա ընթացքում համատեղ նշում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի գրողների միությունը (ՀԳՄ) եւ Խնկո Ապոր անվան ազգային մանկական, ինչպես նաեւ հանրապետության մյուս գրադարանները: Այս տարի վերոհիշյալ միջոցառումների բացումը տեղի ունեցավ Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում։
📚📚 «Մանկական գրքի շաբաթ 2022»-ի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար, արձակագիր Տիգրան Նիկողոսյանը, բանաստեղծ Լևոն Բլբուլյանը, «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր և գրողների միության մանկական գրականության բաժանմունքի ղեկավար Անուշ Վարդանյանը, արձակագիր Ռուբիկ Ստեփանյանը, մարզի կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, գրողներ, վաստակաշատ մանկավարժներ և աշակերտներ: Շաբաթվա նպատակն է երեխաների մեջ սերմանել ընթերցասիրություն, սեր դեպի գիրքն ու մշակույթը։ Միջոցառմանը իր մասնակցությունը ցուցաբերեց Գեղարքունիքի մարզային գրադարանը՝ իր մանկապատանեկան գրականության ցուցահանդեսով և մանկական բաժնիակտիվ ընթերցողների ելույթով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։