Վահրան Փափազյանի մտքերը
- Հռոմեական կրկեսի հավիտենական գլադիատորն է մեծահամբավ դերասանը. ինչքան շռնդալից է հանդիսատեսի ընդունելությունը, նույնքան մեծ է նրա պահանջը, և անտարբերությունը` անողորմ տապալվողի հանդեպ:
- Արվեստը բացարձակ է. նա չի փոքրանում, որովհետև չի կարող լինել ավելի մեծ, քան կա:
- “Մարդը վերադառնում է միշտ դեպի հին սերը”,- ասում է ֆրանսիացին, և որքան հին է նա, այնքան ուժեղ է,- ասում եմ ես…
- Միայն սերն է, որ սրբագործում է ամուսնությունը, այլապես մարդկային այդ գերագույն ակտը կդառնա ամենաաննորմալ ու վայրենի մի ցանկություն: Այդ հարցում գոնե կենդանիներից ամենախելոքը մարդն է:
- Հանգստանալ… ահա մի բառ, որ իմաստ չի ունեցել ինձ համար, և վերջապես ինչի՞ց հանգստանալ… արվեստի՞ց… Արվեստագետի համար հանգստանալ արվեստից
մեռնել կնշանակեր և անհանգստանալ այդ հանգստի համար
անհեթեթություն… - Ի՞նչ արժեք ունի մարդու ցանկությունը, երբ տնօրինողը ճակատագիրն է:
- Կյանքում հանդիսատես լինել կարողանալը դերասանական արվեստի տարրերից մեկն է` դա դեռ բավական չէ դերասան լինելու համար… Որպեսզի կարողանա լինել այն, ինչ դիտում է, պետք է լավ ճանաչի նրան, որը պիտի լինի ինքը:
- Արվեստը մեծ է ինչպես աշխարհը, և պարզ` ինչպես ճշմարտությունը. այդպես էլ պետք է լինի ստեղծագործող արտիստի հոգին:
- Մարդկային անթիվ զգացումների շարքում, սերն է միայն, որ ընդունակ է արտահայտվել առանց խոսքերի: ժամանակն ու տարածությունը նույնպես անզոր են խափանել նրան, երբ անվերապահ տիրապետում է նա մարդկային հոգուն:
- Շնորհը կշռող միակ կշիռը շնորհալի մարդու անհատականությունն է. տաղանդը պանիր չէ, որ դնես նժարին և քաշը ճշտես: