ՍՊԱՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԺԱՆՆԱ ԵՎ ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Գրադարան-Թատրոն համատեղ նախաձեռնության արդյունքում երիտասարդ ընթերցողների հետ իրականացվեց ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերիի📚 «Ֆարենհայթ 451» վեպի քննարկումը՝ Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում։
Քննարկումը ամփոփեցին Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Համլետ Ղաջոյանը, Գավառի ավագ դպրոցի ուսուցիչները ։
Քննարկմանը հաջորդեց 🎭 ներկայացման դիտումը, որից հետո իրականացվեց հանդիպում գլխավոր ռեժիսոր Նորայր Հերգնյանի և արհեստավարժ դերասանական կազմի հետ։ Ընթերցող-հանդիսատեսը կիսվեց իր տպավորություններով և հետաքրքիր հարց ու պատասխանի միջոցով զուգահեռներ անցկացրեց գրքի և ներկայացման միջև ։
Հանդիսատեսը հեռացավ իր հետ տանելով ներկայացում, որ թատրոնի դռներից հետդ դուրս է գալիս, հետդ քայլում փողոցում, գալիս տուն, տեղավորվում մտքերիդ մեջ ու շարունակում ապրել քեզ հետ։Դու հպարտանում ես ներկայացումով, օրվա մեջ ինչ-որ դրվագ ես հիշում ռեժիսորի ստեղծած իրանաությունից, վերապրում ես այն, մարսում ու վստահաբար զգում, որ ներկայացումը քո մասին էր ու քեզ համար․․․
Հատուկ շնորհակալություն Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրինությանը և գլխավոր ռեժիսոր Նորայր Հերգնյանին արդյունավետ համագործակցության համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով