ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նորայր Գրիգորյանը ծնվել է 1958 թվականին, Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղում (այժմ՝ Հայաստանի Արագածոտնի մարզ)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է հեռուստառադիո-պետկոմում, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, «Արմենպրես» լրատվական գործակալությունում, եղել է Հայաստանի Արագածոտնի մարզի «Կանթեղ» թերթի խմբագիր, մարզպետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ, կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ։ Եղել է ՀԳՄ Արագածոտնի մարզային բաժանմունքի քարտուղարը։ 2002 թվականին հիմնել է Արագածոտնի մարզային «Դարձ» թերթը, 2008 թվականին՝ «Ծիրանավոր» գրական-մշակութային պարբերականը, որոնց գլխավոր խմբագիրն է։
Նորայր Գրիգորյանը հեղինակ է 12 գրքերի՝ բանաստեղծությունների ժողովածուների։
Գրիգորյանի ստեղծագործությունները տպագրվել են գրական մամուլում, թարգմանվել մի քանի լեզուներով։

ԵՌԱԳՈՒՅՆ

Հայրենիք կարմիր. հրադադար ու կրակահերթեր,
ե՛տ նայիր ցամքած քո առուներին,
ուր խայտաբղետ ձկների երթ էր:
Հայրենիք կապույտ. ոտքերի ճռռոց ու լքված բերդեր,
ե՛տ նայիր բարդու ճերմակ կոնքերին,
ուր թռչունների շլացնող երթ էր:
Հայրենիք դեղին. խառնաշփոթ ու մահվան հերթեր,
ե՛տ նայիր ընկնող քո ասուպներին.
Աստված երկնքում մենակ ու մեղկ էր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով