📚ԳՐՔԻ ՏՈՆԸ ԳԱՎԱՌԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ📚
📕Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը տոն է բոլոր ընթերցասերների, գրքասեր մարդկանց համար:
📗Գիրք նվիրելու օր հռչակված այդ տոնին՝ փետրվարի 19-ին, գրադարան բացվեց Գավառի բժշկական կենտրոնում , «Գավառ » ԲԿ –ի տնօրեն Գարիկ Սողոմոնյանի պատրաստակամությամբ , Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանի և Հայաստանի գրողների միության մարզային բաժանմունքի ՝ հանձինս Տիգրան Նիկողոսյանի նախաձեռնությամբ , Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի բարեհաճ աջակցությամբ ։
📙Այս նախաձեռնության նպատակը մեկն էր՝ գիրքը ավելի մոտեցնել մարդուն, այն դարձնել, ինչպես Նարեկացին էր պատգամում ՝ «կենաց դեղ » մարմնի և հոգու վիշտն ու ցավերը բուժելու համար։
📘📙 Նորաբաց գրադարանի հանդիսավոր արարողությանը ներկա գտնվեցին , ողջունեցին և գրքադրում իրականացրեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և մարզպետի աշխատակազմը, Գավառի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, գրող, հրապարակախոս Տիգրան Նիկողոսյանը, «Հայաստան» հրատարակչության տնօրեն, գրականագետ Վահագն Սարգսյանը, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր , լեզվաբան Լալիկ Խաչատրյանը, Գավառի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Նշան քհն. Սարգսյանը և Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը։
📚Նորաբաց գրադարանին գրքեր նվիրաբերեց մարզային գրադարանը ԿԳՄՍ նախարարության ծրագրերով հրատարակված գրականությունից, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը, Գավառի համայնքապետարանը, ինչպես նաև Գավառի համայնքային գրադարանը, Գավառի պետական բժշկական քոլեջը, դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու Թորգոմ Դռնոյանը, «Արարատ» բանկը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը», «Ռեսթարթ Գավառ» երիտասարդական կենտրոնը, ինչպես նաև երիտասարդ ստեղծագործողներ և անհատներ։
🎤Միջոցառումը վարեց Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի արհեստավարժ դերասանուհի Սուսաննա Սարգսյանը։
🎤Միջոցառումը երգով համեմեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Գրիգոր Բալագոզյանը։