«ՀՐԱՇՔԸ» գրքի քննարկում
Մարզային գրադարանում անցկացվեց «Հրաշքը» գրքի քննարկումը տարբեր տարիքային խմբի աշակերտների և բազմամասնագիտական թիմի՝ հոգեբանի, հատուկ մանկավարժի , սոց. մանկավարժի և գրադարանի մանկական բաժնի աշխատակիցների կողմից:Մասնակիցները դիտեցին հատվածներ ֆիլմից:Քննարկմանը գրքի հերոսը՝Օգյուստ Փուլմանի կերպարով հանդես եկող մասնակիցը ներկայցրեց իր հերոսի ուժեղ և թույլ կողմերը,որին հաջորդեց քննարկումը: Ինչպես գրքում, այնպես էլ քննարկման ընթացքում հաղթեց այն միտքը, որ յուրաքանչյուր անհատ հասարակության լիիրավ անդամ է և լիարժեք կյանքի իրավունք ունի:Քննարկումը եզրափակվեց Օգյուստ Փուլմանի կանոնով. « Աշխարհում ամեն մարդ պետք է կյանքում գոնե մեկ անգամ հոտնկայս ծափահարությունների արժանանա,քանզի մենք բոլորս հաղթահարելու ենք այս աշխարհը»: