Հայոց բանակ -30

Վ.Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանի արվեստի բաժինը Գավառի Գ. Մնացականյանի անվան թիվ 7 և Հայրավանքի միջնակարգ դպրոցների հետ համատեղ կազմակերպել էր «Մեր երազնքների բանակը» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի 30-ամյակին:
Միջոցառման մասնակիցները ներկայացրեցին հայոց բանակի ստեղծման և անցած ուղին սկսած մ.թ.ա Տիգրան Մեծի ժամանակաշրջանից մինչև մեր օրերը:
Յուրաքանչյուր երկրի զինված ուժերի գերագույն խնդիրը սեփական ժողովրդի անվտանգության ապահովումն է, իսկ այդ զինված ուժերի գաղափարախոսության հիմնական բովանդակությունը պետք է ուղղված լինի մեկ խնդրի լուծմանպաշտպանել հայրենիքի ամբողջականությունը և ազգային պետական շահերը: : Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ, երգ ու ասույթներ:Միջոցառումը ամփոփվեց սպարապետ Վազգեն Սարգսյանի հետևյալ խոսքերով՝ «Ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, եւ այդ մարդն ինքն է: Եթե համոզված չէ, որ մենք, միայն մենք ենք կառուցելու մեր տունը: Եվ վերջապես, ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից: Օգնենք, որպեսզի յուրաքանչյուրս վառի իր մոմը, եւ համոզված եմ մոտ ապագայում Հայաստանը կհայտնվի լույսի մեջ:» Եվ որպես խաղաղության խորհրդանիշ բաց թողնվեցին աղավնիներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։