ՊՈԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Պոեզիան մարդկության հավերժ երիտասարդ, դողացող ու գեղեցիկ սերն է, որ դարեր
շարունակ շփոթեցրել է մարդկանց երևակայությունը և ստիպել նրանց մտածել ու զգալ։
Վ․ Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանը Գավառի Լ․Քալանթարի
անվան պետական դրամատիկական թատրոնի հետ համատեղ, մարտի 21-ին՝ Պոեզիայի
միջազգային օրվա կապակցությամբ, իրականացրեց միջոցառում՝ նվիրված մայրության
և գեղեցկության տոնին։ Համաշխարհային ու հայ դասական պոեզիայի հույզերն ու
ապրումները մասնակիցները հանդիսատեսին փոխանցեցին «Էլեգիա» քառյակի
երաժշտության ներքո։ Ցերեկույթի ավարտին իր երաժշտական կատարումով հանդես
եկավ գրադարանի ամենակրտսեր ընթերցող Սամվել Խաչատրյանը։