Գրադարանավարի օր

«Տոն, որ միշտ մեզ հետ է….» խորագիրը կրող ցերեկույթը՝ նվիրված գրադարանավարի օրվան։
Գրադարանային գործում ներդրած ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար մարզային գրադարանի կողմից պարգևատրվեցին գրադարանավարներ և շնորհակալագրեր շնորհվեցին մարզային գրադարանի հետ համագործակցող պետական և հասարակական կառույցներ, ինչպես նաև լավագույն ընթերցողներ։
Ցերեկույթը համեմված էր նաև Բաբաջանյանական հաճելի, նուրբ քնարերգությամբ՝ ի հիշատակ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով